Երեւանում նոյեմբերի 20-ին 52-ամյա Սամվել Արշակյանի սպանության գործով կա ձերբակալված; NEWS.am-ի տեղեկություններով, սպանության գործով ձերբակալվել է 24-ամյա Աշոտ Բաղդասարյանը:
Մեզ հաջողվեց պարզել, որ նա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ԾԻԳ-ի աշխատակից է:
Նա նախկինում մի քանի ամիս աշխատել է ոստիկանության համակարգում եւ 2013-ին հանվել է համակարգից:
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ հրազենային վնասվածքները եղել են կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4 սմ վերեւ եւ ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:
Ս. Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով:




























