Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիր է ներկայացրել, որը զգալիորեն տարբերվում է նախորդներից: Նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ պատախանելով կառավարության ղեկավարի վերջին հարցազրույցին:
Նա ճիշտ է համարում վարչապետի ընտրած փոփոխությունների վեկտորը: «Ամեն դեպքում՝ մենք գործ ունենք այնպիսի մեծ համակարգի հետ, ինչպիսինն տնտեսությունն է: Մաքսիմալիզմի տեսանկյունից ուզում ենք անմիջապես արդյունքներ տեսնել: Արդեն կառավարության ղեկավարի մակարդակով ընդունում են, որ երկրի տնտեսությունը վատ վիճակում է: Սա, ըստ էության, լավ սկիզբ է»,- ընդգծել է Վարդան Բոստանջյանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հիշեցնենք, որ հեղինակավոր «Bloomberg» պարբերականին տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատմել է, թե ինչպես է զարգացնելու տնտեսությունը, պայքարելու կոռուպցիայի դեմ եւ մրցակցություն ապահովելու: «Մենք առավելագույնս արագ փոփոխություններ ենք առաջարկում, բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքար եւ ձեռներեցությանն աջակցության պետական ֆոնդի ստեղծում»,- նշել է կառավարության ղեկավարը:





























