2016թ.-ի նոյեմբերի 23-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 13.5%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 23.11.2018թ.-ին:
Առաջարկի վերաբերյալ Ազդագրի լրացումը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի եւ առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, «Յունիբանկը» հրապարակել է www.unibank.am կայքում 17.11.2016թ.-ին:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 23.11.2016թ.-ից մինչեւ 07.02.2017թ.: Թողարկման ծավալը կազմում է 250 մլն ՀՀ դրամ, ինչը ներառում է յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25 000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն ՀՀ դրամ: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ազդագրի լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 17.11.2016թ-ն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքի «Բաժնետերեր եւ ներդրողներ» բաժնում:
Հիշեցնենք, որ դոլարային պարտատոմսերի առաջին թողարկումը բանկն իրականացրել էր այս տարվա ամռանը եւ տեղաբաշխել ամբողջ ծավալը: Պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում եւ ընդգրկվել պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:
Այսօր «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, ում բաժնետոմսերը եւս ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:
«Յունիբանկի» ծառայություններից օգտվում են մոտ 320 հազար հաճախորդներ: Հարմարավետ սպասարկում ապահովելու համար բանկն ընդլայնում է մասնաճյուղայինց ցանցը եւ համագործակցող առեւտրի կետերի ցանկը: Այժմ «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:
2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը:
«Յունիբանկը» նաեւ ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետեւելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին եւ ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը: Բանկն իրականացնել է երեւանյան եւ մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին, համագործակցում մանկական հիմնադրամների հետ: Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին: «Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների եւ կոմպոզիտորների: Վերջերս բանկն իր աջակցությունը տրամադրեց նաեւ «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին:





























