Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է խարդախության 8, գողության 5, յուրացման կամ վատնման 2, սպանության և կողոպուտի 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և կողպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: