Երեւանի մերսման սրահներից մեկում նոյեմբերի 23-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Օհանովի փողոցում գտնվող մերսման սրահում մերսուհիները վիճել են միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:
Նրանք ոտքերով ձեռքերով միմյանց հարվածներ են հասցրել: Նշված միջադեպով զբաղվում են իրավապահները, մանրամասները պարզվում են:




























