Ագրարային համալսարանի մոտ նոյեմբերի 23–ին մի խումբ ուսանողների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ նրանցից մեկը դանակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ նա 5–րդ կուրսի ուսանողներից է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դանակահարողի ինքնությունը պարզվել է։ Նշված դեպքով հետաքննություն է կատարվում։ Հանգամանքները պարզվում են։




























