Քառօրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող, 30-ամյա մարտակերտցի Գեղամ Մկրտչյանի առաջնեկը նոյեմբերի 25-ին վաղ առավոտյան ծնվել է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղամի կինը` Անուշ Հյուսնունցը, հայտնեց, որ դուստր է ունեցել:

Հիշեցնենք, որ Անուշ Հյուսնունցը երեխայի մասին իմացել է ամուսնու մահվանից հետո:

«6 ամիս առաջ էինք ամուսնացել: Իր զոհվելուց հետո ես վատացա, ինձ տարան հիվանդանոց, իմացա, որ առաջնեկիս եմ սպասում»,- ավելի վաղ պատմել էր Գեղամի կինը:

Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը: