Իրանի ղեկավարությունը դիտարկում է «Սու 30» բազմանշանակետ ռուսական կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, հայտնում է Tasnim–ը։

«Սու 30 կործանիչների գնումը պաշտպանության նախարարության օրակարգում է»,- ասել է նախարար Հոսեյ Դեխգանը։

Նա նաեւ նշել է, որ երկրի իշխանությունները սեփական պաշտպանունակությունն ապահովելու նպատակով պատրաստ են դիմել ցանկացած կողմի, բացի ԱՄՆ-ից ու Իսրայելից։

Այս հայտարարությունը նախարարն արել է՝ մեկնաբանելով մոտ 10 մլրդ դոլարի չափով զենքի ու տեխնիկայի մատակարարումների մասին Ռուսաստանի ու Իրանի միջեւ բանակցությունների մասին հաղորդագրությունները։