Թուրքիայում ձերբակալված քրդական ծագմամբ հայտնի լրագրողուհի Հաթիջե Քամերը, որը համագործակցում է գերմանական WDR դատաիրավական մեդիաընկերության, BBC-ի եւ «Ամերիկայի ձայնի» հետ, ազատ է արձակվել: WDR-ի հետ հեռախոսազրույցում նա հայտնել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել: Քամերին մեղադրում են լրագրողական գործունեության միջոցով ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ: Խոսքը Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության մասին է: Սակայն, ըստ DW-ի, լրագրողուհու դեմ ապացույցներ չկան:

Քամերը, որը համագործակցում է նաեւ գերմանական Westdeutscher Rundfunk ռադիոկայանի հետ, ձերբակալվել էր Թուրքիայի Շիրվան քաղաքում: Հաթիջեն, ըստ WDR-ի, Թուրքիայի քրդաբնակ շրջանում աշխատող եզակի լրագրողներից է: Գերմանիայի Ժուռնալիստների միությունը դատապարտել է Քամերի ձերբակալությունը եւ Գերմանիայի իշխանություններին կոչ արել միջոցներ ձեռնարկել՝ լրագրողին անհապաղ ազատ արձակելու համար:

Նույն օրը ձերբակալված նրա գործընկերուհին՝ «Ամերիկայի ձայնի» թղթակից Հաջան Ֆարքինը, դեռեւս կալանքի տակ է: Նա նույնպես լուսաբանել է Սիիրտի հանքահորում վթարի թեման: Ձերբակալության պատճառը չի նշվում, Ֆարքինի փաստաբանին թույլ չեն տվել 5 օր շարունակ հանդիպել նրան: