Սերժ Սարգսյանը չի շտապում Հայաստանի վարչապետ դառնալ, սակայն ամեն դեպքում ուզում է զբաղեցնել Կառավարության ղեկավարի աթոռը։ Այս մասին նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ–ն իրոք հասկացնել տվեց, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին 2017–ի ապրիլին կառաջադրի կառավարության ղեկավարի պաշտոնում, եթե հաղթի խորհրդարանական ընտրություններում։ «Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի ուզում վարչապետ դառնալ Սահմանդրությամբ ընդլայնված լիազորություններով։ Նա ուզում է, սակայն այն բանից հետո, երբ 2018–ի ապրիլին կլրանա իր նախագահության ժամկետը։ Ընդամենն այս»,– ասաց Զուրաբյանը։