Գեղարքունիքի մարզ Գեղամասար գյուղում տեղի ունեցած հրդեհից իրենց տունը կորցրած Պետրոսյանները հրդեհի պահին եղել են Երեւանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը` նշելով, որ հրդեհն առաջինը հարեւաններն են նկատել եւ ահազանգել ԱԻՆ: Գարեգին Բեգյանի խոսքով` դեռ պարզ չէ` ինչից է առաջացել հրդեհը, սակայն, Պետրոսյանները պատմել են, որ իրենք տանը ոչինչ միացրած չեն թողել, որից կարող էր առաջանալ հրդեհը: Պետրոսյան ամուսիններն այս պահին իրենց երկու անչափահաս երեխաների հետ բնակվում են գյուղում ապրող հարազատներից մեկի տանը: Գեղամասարի գյուղապետարանն արդեն դեպքի մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարան, որպեսզի նրանց տան հարցի խնդիրը կարգավորվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում նոյեմբերի 25-ին տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով տունն ամբողջությամբ այրվել է: