Հայաստանի օմբուդսմենը ՄԱԿ երեխաների իրավունքների կոնվենցիայի մշտադիտարկում կիրականացնի։ Այս մասին ասված է «Մարդու իրավունքների մասին» նոր օրենքում, որի նախագիծը նոյեմբերի 28-ին ԱԺ–ում ներկայացրեց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
ՄԻՊ–ը կստանձնի ՄԱԿ՝ մեկ այլ, խոշտանգումների եւ այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող պատժամիջոցների դեմ կոնվենցիայի հսկողությունը։ Դրա համար ՄԻՊ աշխատակազմում կստեղծվի հատուկ բաժին։




























