Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարուցված գործի շրջանակում վկա ճանաչված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սամվել Սերոբյանին դատարանից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, նա պետք է ցուցմունք տար, սակայն, դատարանը տեղեկացրեց, որ գործով վկային բուժզննման ենթարկելուց հետո, որոշել են հոսպիտալացնել նրան:
Նշենք, որ դատարանում այսօր Սամվել Սերոբյանը պետք է ցուցմունք տար, աակայն, նա դատարանին տեղեկացրեց, որ առողջական խնդիրներ ունի եւ չի կրաող պատասխանել հարցերին:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























