Հայաստանում կուսակցության գրանցման պահին դրա հիմնադիրների եւ անդամների քանակի մասին պահանջները կրկնակի պակասել են։ Այս մասին ասված է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենք նոր նախագծում, որը նոյեմբերի 28-ին ներկայացվեց ԱԺ–ում։
Նոր օրինագիծը հիմնված է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների վրա։ Կուսակցություն հիմնելիս հիմա անհրաժեշտ է ունենալ 200 հիմնադիր, իսկ 6 ամսվա ընթացքում դրանց թիվը հասցնել 2 հազարի։ Առաջարկվում է հնարավորություն տալ կուսակցություն հիմնել ավելի քիչ թվով քաղաքացիներով։ Հիմնադիր համագումարում կուսակցությունը պետք է հավաքի առնվազն 100 հիմնադիր, իսկ գրանցման ժամանակ, այսինքն՝ համագումարից 6 ամիս անց՝ 1000 անդամ։



























