Կանադայում հայ է կալանավորել օդանավում անզուսպ պահվածքի համար։

Ռուսական Aeroflot ընկերության օդանավը, որը նոյեմբերի 25-ին Մոսկվայից Լոս Անջելես էր ուղեւորվում,ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Կանադայի հյուսիսում Իկալիուտ քաղաքի օդանավակայանում։ 35-ամյա Սիսակ Խուդավերդյանին կալանավորել են անմիջապես վայրէջքից հետո, հայտնում է The Canadian Press–ը։

Տղամարդուն մեղադրում են օդանավի ու նրա ուղեւորների անվտանգության համար սպառնալիք ստեղծելու եւ հասարակական կարգը խախտելու մեջ։

Նրան մինչեւ երկուշաբթի կպահեն Իկալուիտում։ Խուդավերդյանը դատարանի առջեւ կկանգնի նոյեմբերի 28-ին։