Բրիտանական «Անկախության կուսակցության»՝ UKIP-ի նախագահի տեղակալ Փոլ Նաթոլը դարձել է կուսակցության առաջնորդը, փոխարինելով այդ պաշտոնում Նայջել Ֆարաջին, հայտնում է BBC–ն։
Եվրախորհրդարանի անդամ Նաթոլը կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է վեց տարի։
Նախագահի ընտրություններում Նաթոլի օգտին է քվեարկել կուսակցության անդամների 62․6 տոկոսը։ Քվեարկությունից հետո քաղաքական գործիչը հայտնել է, որ իր նպատակն է Բրիտանիային վերադարձել «երբեմնի մեծությունը» ու կառավարությունից պահանջել «իսկական բրեքսիթ»։
Սա UKIP–ի նախագահի երկրորդ ընտրություններն են այս տարվա ընթացքում։ Անցած ընտրությունների արդյունքներով նախագահ էր դարձել Դայան Ջեյմսը, որը սակայն 18 օրից հրաժարական էր տվել։
UKIP կուսակցությունը կողմ է միգրացիայի սահամանափակմանը ու ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն, ինչի օգտին րբրիտանացիները քվեարկել են այս ամռանը




























