Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը Մեծ Բրիտանիային կոչ են արել չեղարկել դեպի Շարմ -էլ -Շեյխ թռիչքների արգելքը, որը սահմանվել էր 2015-ի հոկտեմբերին Սինայի երկնքում ռուսական օդանավի պայթյունից հետո։
Կազմակերպության ղեկավար Թալեբ Ռիֆաին նշել է, որ դեպի Եգիպտոս բրիտանական ավիաընկերությունների թռիչքների արգելքը աղետալի հետեւանքներ է ունեցել առափնյա հանգստավայրերի ու երկրի ընդհանուր տնտեսության համար։
Ռիֆաին նաեւ հավելել է, որ Եգիպտոսի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ոչ միայն օդանավակայանում, այլեւ շրջակա տարածքներում անվտանգության ամրապնդման համար։ Նա Լոնդոնին հիշեցրել է, որ բոլոր մյուս երկրները՝ այդ թվում Գերմանիան ու Ռուսաստանը, արդեն չեղարկել են Շարմ- էլ -Շեյխի ուղղությամբ չվերթների արգելքը իրենց ավիաընկերությունների համար։




























