Իրենց մի քանի ամսվա աշխատավարձն ու մթերած կաթի դիմաց կուտակված գումարը պահանջող ճամբարակցիներին «Աշտարակ կաթ» գործարանի տնօրինությունը գումարի փոխարեն ռոկֆոր տեսակի պանիր կտա: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, նման պայմանավորվածություն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ճամբարակցիների եւ ընկերության տնօրենի միջեւ ձեռք է բերվել տեղի ունեցած հավաքի ժամանակ:
«Ճամբարակցիները ստիպված են այս պայմանի հետ համաձայնել, որովհետեւ գործարանը գումար չունի նրանց պարտքը տալու համար: Բայց ես կարծում եմ, որ սա էլ տարբերակ չէ, քանի որ հայկական շուկայում դժվար կլինի ռոկֆոր վաճառելը»,-ասաց քաղաքապետը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Նրա խոսքով, «Աշտարակ կաթ» ընկերության տնօրինությունը ճամբարակցիներին պանիրը տալու է կիլոգրամը 2500 դրամով. «Հիմա տարբեր տեղերում, տարբեր գնով է վաճառվում, բայց հարցը դա չի, խիստ կասկածում եմ, որ հնարավոր կլինի վաճառել պանիրը, քանի որ հայկական շուկայում պանրի այդ տեսակի պահանջարկ չկա»:
Նշենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ճամբարակցիներին պարտք է շուրջ 70 միլիոն դրամ:





























