Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում արդեն միավորվել են 140 բնակավայրեր: Այս մասին, այսօր՝ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոքյանը նշել է, որ շարունակվում է նաեւ մարզերի զարգացման ռազմավարությունների եւ համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության եւ լուսավորության:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը եւ առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:
Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:




























