Եմենի մայրաքաղաք Սանան վերահսկող հուսիները հայտարարել են նոր կառավարություն ձեւավորելու մասին: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման միակողմանի գործողությունները հակասում են ազգային միասնության կառավարություն ձեւավորելու՝ հակամարտող կողմերի մտադրությանը եւ լուրջ խոչընդոտ են խաղաղության հասնելու ճանապարհին:

«Սանայում նոր կառավարություն ստեղծելու մասին որոշումը, որի մասին հայտարարել են «Անսար Ալլա» շարժումն ու Համընդհանուր ազգային կոնգրեսը, նոր խոչընդոտ է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար: Այս դժվարին ժամանակահատվածում այն չի համապատասխանում Եմենի ժողովրդի շահերին»,- հայտարարել է Եմենում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդը:

Նա կողմերին կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը եւ բանակցությունների միջոցով լուծել կործանարար հակամարտությունը: