Պետական աջակցության ծրագրով պարարտանյութերի մատակարարման ոլորտում առաջացած խնդիրներն անուղղակի կերպով բացասաբար են անդրադառնում նաեւ մրցակցային դաշտի վրա՝ անհավասար պայմաններ ստեղծելով նույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մեր հանրապետության վարչապետի մոտեցումն այնպիսին է, որ պետական աջակցության ծրագրերը եւ պետական գնումների համակարգն ընդհանրապես պետք է գործեն բաց, թափանցիկ եւ արդար մրցույթների միջոցով: Հետեւապես, Հանձնաժողովը կլինի հետեւողական՝ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու եւ այս առումով խնդիրների լիարժեք լուծմանն ու կարգավորմանը հասնելու նպատակով»:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Արտակ Շաբոյանն ընդգծեց նաեւ, որ բոլոր տնտեսվարողները պետք է լինեն իրազեկ, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերը պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային հիմքունքներով եւ բոլորը պետք է ունենան դրանց մասնակցելու նույն մեկնարկային հնարավորությունները: