Նոյեմբերի 30-ին, ժամը 2.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոմայրուղու 2-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել դեռեւս ինքնությունը չպարզված անձի, որը տեղում մահացել է:

Վարորդը դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու եւ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: