Մոսկվան հիմնվում է Թուրքիայի նախագահի հրապարակային հայտարարությունների վրա, Բաշար Ասադի մասին ասված բառերը պաշտոնական հայտարարություն չեն եղել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք երեկ ուսումնասիրել ենք հարցը։ Մեջբերումը մեծ աղմուկ է հանել։ Մենք փորձում էինք հասկանալ, թե իրոք դա ասվել է, ինչպես է մեջբերվել։ Դա ուղիղ մեջբերում չի եղել, այլ ոչ պաշտոնական հայտարարության վերաշարադրումԼ Մենք հիմնվում ենք հրապարակային հայտարարությունների վրա»,– ասել է Զախարովան։
Միաժամանակ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահի մասին Էրդողանի հայտարարությունը քննարկման թեմա կլինի Թուրքիայում Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ, որը կայանալու է դեկտեմբերի 1-ին։
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի բանակը մտել է Սիրիայի տարածք, որպեսզի վերջ դնի դաժան բռնապետ Բաշար Ասադի իշխանությանը





























