Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները հակասում են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախկինում ձեռք բերված համաձայնություններին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Դա հակասում է ուղղակի բոլոր համաձայնություններին: Առաջին հերթին՝ 2254 բանաձեւին, 2268 բանաձեւին, Վիեննայի, Լոզանի ձեւաչափերով որոշումներին: Մենք այդ ձեւաչափերին մասնակցում ենք Թուրքիայի հետ»,- լրագրողներին ասել է ռուս դիվանագետը:
Նախօրեին Ստամբուլում ընթացող պաղեստինյան խնդրին նվիրված գիտաժողովին ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի բանակը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի «Ասադի կառավարմանը վերջ տա»:





























