Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ քննչական մարմինների ներկայացուցիչները հաճախ են տեղեկատվական աղմուկ բարձրացնում մեծ արձագանք գտած քրեական գործերի շուրջ:
«Առանձին կանգ առնեմ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայի վրա: Ո՛չ պաշտոնը, ո՛չ կապերը չեն կարող իշխանության ներկայացուցիչներին թաքնվելու հնարավորություն տալ: Բայց մինչեւ դատարանի վճիռը ոչ ոք իրավունք չունի մեղսակցության պիտակ փակցնել»,- Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է նա:
«Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ, այն պրոֆեսիոնալիզմ է պահանջում, լրջություն եւ պատասխանատվություն: Միայն այդ դեպքում այն արդյունք կտա, հանրության կողմից գիտակցված, լայն աջակցություն կստանա»,- ասել է Պուտինը:





























