Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին, ժամը 22-ին, Երեւանի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա Վանիկ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ [ուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է «MP-654K» տիպի օդամղիչ ատրճանակ:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: