Ռուսաստանը թույլ չի տա իր ազգային շահերի սահմանափակում, կողմնակի հուշումների եւ անտեղի խորհուրդների կարիք չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Դաշնային ժողովին ավանդական ուղերձով:
«Մենք թույլ չենք տա մեր շահերի սահմանափակում, դրանց անտեսում: Մենք ցանկանում ենք եւ ինքնուրույն կտնօրինենք մեր ճակատագիրը, ներկան եւ ապագան կկառուցենք առանց կողմնակի հուշումների եւ անտեղի խորհուրդների»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ վերջին տարիներին երկիրը բախվել է արտաքին ճնշման փորձերի, այդ կապակցությամբ նա, մասնավորապես, հիշատակել է ռուսական ագրեսիայի մասին «առասպելները», քարոզչությունը, ուրիշների ընտրություններին միջամտությունը, մարզիկների թունավորումը՝ ներառյալ պարաօլիմպիականների»:
«Պատվերով տեղեկատվական արշավները, արատավորող նյութերի հայտնագործումն ու տարածումը, խրատատուի դասերը բոլորին արդեն ինչպես հարկն է զզվեցրել են, եթե պետք լինի՝ մենք ինքներս կարող ենք ում հարկ է դաս տալ»,- ասել է Պուտինը:
«Մենք ոչ մեկի հետ առճակատում չենք ցանկանում, այն մեզ պետք չէ, ո՛չ մեզ, ո՛չ մեր գործընկերներին, ո՛չ համաշխարհային հանրությանը: Ի տարբերություն արտասահմանյան գործընկերների, որոնք Ռուսաստանին որպես հակառակորդ են դիտարկում, մենք թշնամիներ չենք փնտրում եւ երբեք չենք փնտրել, մեզ բարեկամներ են պետք»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:





























