2016-ի դեկտեմբերի վերջին Հայաստանում կավարտեն  գյուղատնտեսական ամբողջական գույքագրումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Գույքագրումը կատարվում է Եվրամիության, Ավստրիայի զարգացման գործակալության եւ USAID-ի աջակցությամբ: «Ունենալով տվյալները, թե գյուղացին ինչ գույք է տնօրինում, հնարավոր կլինի հասկանալ, թե ով եւ որքան օգնության կարիք ունի: Իսկ դա նշանակում է, որ աջակցության մեր ծրագրերը կհասնեն հենց նրանց, ովքեր ավելի կարիքավեր են»,- նշեց փոխնախարարը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով