Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 10, խարդախության 9 եւ կողոպուտի 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: