Գյումրիում  երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը Գյումրիի  Գորկու անվան կենտրոնական այգում դանակահարվել է 20-ամյա երիտասարդ։  Տեղեկությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տուժողը Շահումյան փողոցի բնակիչ է, անունը՝ Աշոտ:  Նա տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշված դեպքով հետաքննություն է կատարվում, հանգամանքները պարզվում են։