Մինչեւ 2018 թվականը պլանավորվում է ավարտին հասցնել «Աղետի գոտում բնակարաններով ապահովելու պետական ծրագրով» նախատեսված բնակարանների հանձնման համաձայնագրերի ստորագրումը։ Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկված է եղել ավելի քան 5 հազար ընտանիք, որոնցից 4175–ը 2014 թվականի ավարտին բնակարան են ստացել։ «Մինչև 4175 ընտանիք բարելավել է բնակարանային պայմանները ծրագրի շրջանակներում, հիմնական մասը՝ Գյումրիում: Կառուցվել են բնակելի թաղամասեր, 287 ընտանիքի պետական բյուջեով բնակարանների գնման վկայական են տրամադրել։ 2015-2016թթ. բնակարանային պայմանները բարելավվել են 130 ընտանիքներում, մոտ 550-ն իրենց հերթին են սպասում, իսկ 2018-ին պլանավորվում է ավարտին հասցնել այն։ Չնայած ծրագրի ավարտը բազմիցս հետաձգվել է, մենք պլանավորում ենք 218-ին հարցը վերջնականապես լուծել»,– ամփոփեց նա։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: