ՀՀ կառավարությունը պետական ապարատում համարձակ տնտեսման քաղաքականություն կվարի։ Այս մասին դեկտեմբերի 6–ին ԱԺ–ում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017-ի պետբյուջեի վերամշակված նախագիծը։
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ նա նշեց, որ պաշտպանական ծախսերը մեծացնել կարելի է միշտ, սակայն պետք է հիշել, որ եկամուտներով չապահովված մեծ ծախսերը կվնասեն տնտեսությանը։ «Ոչ ոք չի վիճարկում պաշտպանական ծախսերի կարեւորությունը։ Այդ պատճառով մենք դրան միջոցներ կուղղենք առաջին իսկ հնարավորության դեպքում»,– վստահեցրեց նախարարը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |






























