Հայաստանում դպրոցները վերանորոգելիս նախապատվությունը տրվում է սահմանամերձ գյուղերին։ Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ–ում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին։

«Իհարկե, վերականգնման կարիք ունեցող դպրոցները պետք է հաշվի առնել։ Սակայն առաջին հերթին մենք ուզում ենք այդպիսի աշխատանք կատարել սահմանամերձ գյուղերում, որպեսզի ուժեղացնենք հայրենի  վայրերի հետ բնակիչների կապը»,– ասել է Արամյանը։