Եթե խմելու ջրի ոլորտում մենք կարողանում ենք ավարտել անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքներն ու ենթակառուցվածքների վերաբերյալ ունենալ գույքի կադաստր ձեւավորելու բավարար հիմքեր, ապա ոռոգման բնագավառում մենք շատ բան պետք է սկսենք զրոյից: Այս մասին այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում (ՋՏՊԿ) տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Գույքի կառավարման եւ ներդրումների իրականացման վարչության ձեւավորման համար խորհրդատվական ծառայությունների մատուցման ապագա մրցույթի մասնակից-հավակնորդները:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
«Վերջին 10-12 տարիների ընթացքում միայն խմելու ջրի համակարգերի զարգացման նպատակով կատարվել է ավելի քան 230 մլ դոլարի ներդրումներ, առավել մեծածավալ ներդրումներ են կատարվել նաեւ ոռոգման համակարգում: Կատարված ներդրումների շնորհիվ այսօր ՋՏՊԿ ՀՀ գույքային ունեցվածքի ամենամեծ տնօրինողներից է, եւ մեզ համար արդիական է ստեղծված գույքի պահպանումն ու արդյունավետ շահագործումը, պլանավորումն ու ներդրումների նպատակային իրականացումը»,- ասել է նա:
Նշենք, որ Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների մատուցման միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ընկերություններ: Դրանցից 5-ը ներառվել են կարճ ցանկում եւ շարունակելու են պայքարը հաջորդ փուլում:
«Պետական գույքի արդյունավետ, նպատակային եւ խելամիտ կառավարումն այսօր լուրջ խնդիր է դարձել պետական կառույցների համար: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի այս գործելաոճը արմատավորվի եւ օրինակելի դառնա մեր երկրում: Մենք շատ ուրախ ենք, որ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ տեղական գործընկերներ: Եվ քանի որ ծրագիրը պարունակում է նաեւ որոշակի քաղաքական տարրեր, առաջարկում ենք տեղացի մեր գործընկերներին ակտիվացնել համագործակցությունը ՋՏՊԿ-ի հետ, քանզի մենք ակնկալում ենք, որ վարչությունը, որ ստեղծվելու է այս խորհրդատվությունների արդյունքում, պետք է դառնա ներդրումային մեթոդաբանության եւ ռազմավարության մշակման հիմնական հարթակը»,- ասել է ՋՏՊԿ նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը:
Ըստ Վ. Մարտիրոսյանի՝ ՋՏՊԿ-ի նպատակն է ձեւավորել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր եւ համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում եւ կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաեւ՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:
«Ոռոգման համակարգի մեր գույքը այսօր ցրված է ջրառ ընկերություններում եւ ՋՕԸ-երում: Եթե խմելու ջրի ոլորտում մենք կարողանում ենք ավարտել անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքներն ու ենթակառուցվածքների վերաբերյալ ունենալ գույքի կադաստր ձեւավորելու բավարար հիմքեր, ապա ոռոգման բնագավառում մենք շատ բան պետք է սկսենք զրոյից: Այս համակարգի առաջիկա զարգացումը մենք նույնպես տեսնում ենք պետական-մասնավոր համագործակցության դաշտում: Մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին կունենանք գույքի կառավարման մշակված ռազմավարություն, կառավարման անհրաժեշտ բազա եւ ծրագրային ապահովվածություն, գույքի կառավարման հանրապետական ցանց եւ զարգացման ծրագրեր: Այնպես որ, անկախ նրանից, թե ով է լինելու մրցույթի հաղթողը, մեր սպասելիքները այս ծրագրերից մեծ են»,- ասել է ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:






























