Պետգույքի կառավարման վարչության թեժ գծին ավելի շատ դիմում են ավտոմեքենաների աճուրդների եւ հանրակացարանային տարածքների հարցերով:

ՊԳԿ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչությունում նոյեմբերից գործում է թեժ գիծ (011523536 հեռախոսահամարով), որին զուգահեռ ներկայացված են նաեւ ոլորտային պատասխանատուների հեռախոսահամարները:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Զանգերի թիվը յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում՝  նախորդի  համեմատ, զգալի ավելանում է, իսկ վերջինի ընթացքում կրկնապատկվել է:

Ստացվել է 76 հեռախոսազանգ, որից 64-ը` նույն հարցով: Քաղաքացիներն ամենաշատը  հետաքրքրվել են վերջին ամիսներին իրականացվող՝ օպտիմալացվող մեքենաների վաճառքով: Հարցրել են, թե ինչպե՞ս կարելի է մասնակցել աճուրդներին,  ծանոթանալ վաճառվող մեքենաների ցանկերին եւ որտե՞ղ է գտնվում վաճառվող շարժական գույքի պահառության վայրը: Որոշ քաղաքացիներ հետաքրքրվել են, թե արդյոք կարո՞ղ են տեղում մասնագետի խորհրդատվություն ստանալ:

Բարձրացված բոլոր հարցերին պարզաբանումներ են տրվել, բազմաթիվ քաղաքացիներ գոհունակություն են հայտնել, որ այժմ արդեն վաճառվող մեքենաները կենտրոնացված պահառության վայրում տեսնելու, զննելու հնարավորություն ունեն:

Վարչությունում ստացվող հեռախոսազանգերի, դիմումների զգալի մասը տարիներ շարունակ առնչվում է հանրակացարանային տարածքներին: Քաղաքացիները հետաքրքրվում են, թե կարո՞ղ են արդյոք սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, կամ էլ հարցնում են, թե ե՞րբ արդեն կարող են ստանալ իրենց սեփականության վկայականը: Վերջին տարիներին ակտիվացած այս գործընթացով հետաքրքրված են հարյուրավոր ընտանիքներ, նրանց ներկայացվում է գործընթացի դյուրացված կարգը, որպեսզի քաղաքացիները խուսափեն ժամանակի եւ ֆինանսների ավելորդ ծախսերից: