ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը դեկտեմբերի  7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց  է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթեւեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):

Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր,  Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ - Ճամբարակ  ճանապարհը եւ Վարդենյաց  լեռնանցքը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: