Contour Global ընկերությունը Որոտանի կասկադի վերազինման նպատակով 150 մլն դոլարի վարկ կվերցնի:

Ընկերության ակտիվների եւ բաժնեթղթերի 100 տոկոսի գրավադրումը դեկտեմբերի 7-ին հավանության է արժանացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Վարկը կտրամադրեն 4 կազմակերպություններ՝ HSBC Corporate Trustee Company-ն (HSBC բանկի դուստր կազմակերպություն), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Զարգացող երկրների համար նիդերլանդական ֆինանսական միությունը (FMO), Գերմանական ներդրումների եւ զարգացման միությունը (DEG): Միջոցները նախատեսված են կասկադի վերազինման եւ հայկական բանկերից վերցված վարկերի մարման համար:

Որոտանի կասկադի սեփականատերը ամերիկայն Contour Global ընկերությունն է: 2015 թվականին Որոտանի կասկադին է բաժին ընկել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 15 տոկոսը (այն երկրում հիդրոէներգետիկայի օբյեկտներից հզորությամբ խոշորագույնն է): Կասկադի ընդհանուր հզորությունը  404,2 մՎտ է: