Համբուրգում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակում կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ սպասվում է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ձեւաչափով հանդիպումներ։ «Պլանավորվում է հանդիպումներ անցկացնել մեր գործընկերների հետ Հայաստանից, Ավստրիայից, Ղազախստանից, Իսպանիայից եւ այլոց հետ։ Անխոս, ակտիվ աշխատանք կտարվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի միջոցառումների ժամանակ»,– ասել է Զախարովան։