Պետությունը «Նաիրիտ» գործարանը սնանկության է հասցրել, բայց մի նպատակով՝ սառեցնել պարտքերը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին։
Եթե ձեռնարկությունը պարտքեր ունի, ապա ցանկացած ներդրող առաջին հերթին նայում է, թե սառեցված են դրանք արդյոք, եւ միայն այդ ժամանակ ներդրումային որոշում է կայացնում։ «Իսկ մեր օրենսդրությամբ պարտքերը սառեցվում են սնանկության ժամանակ։ Այդ պատճառով մենք օգտագործում ենք այդ ընթացակարգը»,– նշեց Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել եւ խոստովանել, որ գործարանն ահա–ահա նախկինից ավելի լավ կաշխատի։
«Պոպուլիզմով զբաղվելը հեշտ է, բայց դա թանկ է նստում։ Մարդկանց դատարկ հույսեր տալը սխալ է։ Ավելի լավ է ասել ճշմարտությունը։ Իսկ դա հետեւյլան է։ Հետխորհրդային տարիներին «Նաիրիտը» անգամ երբ աշխատում էր, շահույթ չէր ստանում, եւ աշխատողներին վճարում էին այլ տնտեսվարող սուբյեկտների հաշվին, որպես կանոն՝ պետական։ Այլ խոսքով ասած՝ գործարանի աշխատակիցներին վճարում էին հարկատուները։ Ես Հայաստանում այլ ձեռնարկություն չգիտեմ, որն այդպես կաշխատեր։
Այդ պատճառով մենք արել ենք, ինչ կարողացել ենք՝ սառեցրել ենք պարտռքերը։ Կհայտնվի ներդրող, ավելի լավ, եթե ոչ, պետությունը չի կարող հավերժ ծախսեր կատարել այդ գործարանի համար»,– ասաց նախարարը։





























