Սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ,  չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:

Որոշման նախագիծն ընդունվել է  ՀՀ կառավարության  2016թ. դեկտեմբերի 8-ի նիստում: