ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին եւ նրա հետ քննարկել խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ  ԱԶԲ-ի կողմից իրականացվող  գինեգործության եւ խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Վերլուծությունն ուղղված է բացահայտելու առկա հիմնախնդիրները, ուսումնասիրելու  դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձեւաչափերը, ինչպես նաեւ պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու հնարավոր գործիքները:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր` մասնավորապես խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը: Անդրադարձ է կատարվել նաեւ պետության կողմից խաղողագործական արտադրանքի համար նվազագույն գների սահմանման, խաղողագործության ոլորտում ֆիլոքսերիայի դեմ պայքարի միջոցառումների, ֆիլոքսերակայուն սորտերի մշակման, աշխարհագրական անվանումների համակարգի ներդրման հարցերին:

Կողմերը կարեւորել են  հայկական գինեգործական արտադրանքի բրենդավորման եւ արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ կազմակերպման հարցերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից գինեգործության ոլորտում ներգրավված կազմակերպությունների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել է հետագայում ԱԶԲ-ի կողմից այդ աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը: 

Իգնատի Առաքելյանը եւ Շեյն Ռոզենտալը համակարծիք էին, որ խաղողագործության ոլորտում խնդիրների հաղթահարման եւ ճյուղի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել պետության եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը: