ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Մոսկվայի պետական ավտոճանապարհային ինստիտուտ (ՄԱՃԻ), հանդիպել բուհի ռեկտոր Վիկտոր Նիցեւիչի հետ, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հնարավորությունները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱՃԻ-ն Ռուսաստանում տրանսպորտի ոլորտի մասնագետներ պատրաստող ամենահեղինակավոր բուհերից մեկն է,  ունի ճանապարհային երթեւեկության, ճանապարհաշինության ու ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտների մի շարք ֆակուլտետներ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Բուհի ռեկտորը նախարարին է ներկայացրել իրենց փորձն այս ոլորտում, թե ինչպիսի գիտական հետազոտություններ ու ներդրված նախագծեր ունեն Մոսկվայի երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության բաղադրիչների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում կողմերի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որը ենթադրում է գործակցություն ոչ միայն ինստիտուտի եւ նախարարության միջեւ, այլեւ համատեղ կրթական ծրագրեր՝ տրանսպորտային ոլորտի մասնագետներ պատրաստող հայաստանյան բուհերի հետ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան ուսումը շարունակել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում, իսկ այնտեղի ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել Հայաստանում:

Մեր բուհերի դասախոսական կազմին եւս հնարավորություն կընձեռվի վերապատրաստում անցնել ՄԱՃԻ-ում։ Համատեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտներում:

Հայաստանի դպրոցների շրջանավարտները եւս հնարավորություն կունենան ուսումը շարունակել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտում: