Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-ին՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 11-ին հնարավոր են թույլ տեղումներ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 իսկ վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -6-10, ցերեկը` 0-4,

Կոտայքում՝ գիշերը` -6-10, ցերեկը` 0-4,

Գեղարքունիքում՝ գիշերը` -6-10, ցերեկը` 0-4,

Լոռիում՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0+5,

Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +6+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` 0-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +3+5,

Արարատում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +4+6,

Արմավիրում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` 0-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +4+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը`+3+8,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+4, ցերեկը՝ +7+12: