Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ իրականացված հարձակումից հետո Twitter-ի իր էջում գրառում է կատարել իշխող կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը։
Նա նշել է, թե պայթյունի միջոցով փորձել են «մեսիջ» ուղարկել նախագահական համակարգի անցմանը դեմ հանդես եկողները։ «Իրենց «մեսիջները» իրենց գլխին ենք քաշելու։ Մենք անցնելու ենք նախագահական համակարգին, ազատագրելու ենք Ալ-Բաբը ու PKK-ի համար բացված միջանցքը աղբն ենք նետելու»-գրել է իշխանամետ Մարգար Եսայանը։
Նշենք, որ հարձակման հետեւանքով նախնական տվյալներով վիրավորվել է 20 ոստիկան։





























