Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպումից հետո ոստիկանների դեմ իրականացված երկու պայթյուններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը դեպի Ղազախստան։
Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ, որոնց հետեւանքով սպանվել է 27 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձ։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։





























