Ըստ արդյունահանման կրճատման մասին անկախ նավթարտադրողների հետ ՕՊԵԿ-ի ձեռք բերված համաձայնության, որը հրապարակվել է նախօրեին Վիեննայում՝ Մալայզիան իր արդյունահանումը կկրճատի օրական 20 հազար բարելով, հասարակածային Գվինեան՝ 12 հազար բարելով, Բահրեյնը՝ 10 հազար բարելով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարավային Սուդանը կկրճատի արդյունահանումը 8 հազար բարելով, Սուդանն ու Բրունեյը՝ յուրաքանչյուրը 4 հազարական բարելով։

Ռուսաստանը նավթի արդյունահանումը կկրճատի 300 հազար բարելով, Մեքսիկան՝ 100 հազար, Օմանը՝ 45 հազար, Ադրբեջանը՝ 35 հազար, Ղազախստանը՝ 20 հազար բարելով։ Կարտելի անդամ չհանդիսացող 11 երկրներում արդյունահանման ընդհանուր կրճատումը կկազմի օրական 558 հազար բարել։