Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքերը   բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 20, խարդախության 8, կաշառակերության 4, յուրացման, հարկերից խուսափելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 եւ համակարգչային հանցագործության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: