Ավելի քան 90 հազար մարդ Իրաքի Մոսուլ քաղաքում լքել են իրենց տները քաղաքը գրոհայիններից ազատագրելու ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

ՄՄԿ տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 11-ը իրենց տները լքել է 15 234 ընտանիք կամ 91404 մարդ։ Մարդիկ լքել են իրենց տները Անբարի, Բաղդադի, Էրբիլի, Սալահ եդ Դինի եւ Նինվեի նահանգներում։