Մեկնարկել են բնական պաշարների կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների եւ ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, այդ նպատակով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային հանձնախումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների մասնագետները, գիտական եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Հանձնախումբը ղերկավարում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը:
Նախատեսվում է մինչեւ տարեվերջ մշակել եւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնել «Բնական պաշարների կառավարման հայեցակարգը»։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։
Վերլուծելով ոլորտում առկա իրավիճակը՝ փաստաթղթով փորձ կարվի բարձրացնել Հայաստանի բնական պաշարների կառավարման արդյունավետությունը։






























