Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը դեկտեմբերի 12-ին շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում՝ հետեւելու մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի ընթացքին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«78 թափուր հաստիքի համար պայքարում է 353 դիմորդ»,-նկատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Առաջին փուլն անց է կացվում թեստավորման ավտոմատ համակարգով. մաքսային գործին առնչվող հարցաշարը լրացնելուց անմիջապես հետո մասնակցի վաստակած միավորը հայտնվում է համակարգչի էկրանին: Երկրորդ փուլը լինելու է հարցազրույցի ձեւաչափով: Բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան:
«Համակարգը կհամլրեն նոր մոտեցումներով, բարձր մակարդակով աշխատելու պատրաստ խելացի եւ բանիմաց կադրերը»,-վստահեցրել է Վախթանգ Միրումյանը:
Մասնակիցներից շատերն ուժերը փորձում են միաժամանակ մի քանի տեղի համար: Ընտրությունը լայն է՝ մաքսանենգության դեմ պայքարից, մաքսային ձեւակերպումներից, վերլուծությունից ու ռիսկերի կառավարումից մինչեւ վարչարարության մեթոդաբանության, ներքին աուդիտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ: Օրինակ՝ Արտաշես Ղամբարյանը միաժամանակ երկու թափուր պաշտոնի համար է դիմել: Մեկի գծով թեստային փուլը հաջողությամբ է ավարտել. «Թեստում ներառված էին հարցեր ՀՀ սահմանադրությունից, Մաքսային օրենսգրքից, «Մաքսային ծառայության մասին օրենքից» եւ ԵԱՏՄ օրենսդրությունից: Առաջին փուլը հաղթահարել եմ 100 միավորով»: Մաքսային վարչարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող Արշալույս Բաղունցն իրեն տեսնում է մաքսային ոլորտում եւ օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում է համալրել մաքսային ծառայողների շարքերը. «Կրտսեր պաշտոնի համար նախատեսված հարցաշարը բաղկացած է 20 հարցից՝ 5-ական միավորով: Առաջադրանքը կատարելուց անմիջապես հետո համակարգն ամփոփում եւ ցույց է տալիս մեր գնահատականը: Այսինքն՝ մարդկային գործոնը բացառվում է, միայն կարող ենք փաստել հանձնաժողովի անդամների անկողմնակալ վերաբերմունքի եւ քննության լավ կազմակերպման մասին»:
Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցների տրամադրվածությամբ եւ նրանց հաջողություն մաղթել: Նա շրջել է նաեւ հարկ վճարողների սպասարկման սրահով ու ծանոթացել աշխատանքների կազմակերպմանը:






























